ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մարատ Ղարայան

Մարատ Ղարայան

Հավերժի ճամփորդները՝ Մարատ Ղարայան

Մարատ Ղարայան

Մարատ Բորիսի Ղարայան

( 01.06.1972 – 16.10.2020 )

Մարատ Բորիսի Ղարայան, փոխգնդապետ  (1972 թ․ հունիսի 1, Ստեփանակերտ – 2020 թ․ հոկտեմբերի 16, Ֆիզուլի/Վարանդա/)
1989 թ․ ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 1995 թ․ ավարտել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի «Պատմություն և օտար լեզու» ֆակուլտետը։ 1998 թ․ ընդունվել և 2003 թ․ ավարտել է ԱրՊՀ-ի հումանիտար ֆակուլտետի «Իրավաբանական» բաժինը։ 1992-1993 թթ․ աշխատել է ԼՂՀ զինվորական դատախազությունում։ 1992-1994 թթ․ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ 1993-1995 թթ․ աշխատել է ԼՂՀ ռազմական տրիբունալում, իսկ 1995 թ․ որպես ԼՂՀ ԱԱԾ ազգային անվտանգության պետական վարչության պետ։ 2018-2020 թթ․ աշխատել է ԼՂՀ ԱԱԾ-ին կից գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում։ 2020 թ․ աշխատել է ԱՀ ՌԵՍԶ նախարարությունում, որպես ռազմահայրենասիրության վարչության պետ։ Արցախյան 2-րդ պատերազմին կամավորագրվել և մասնակցել է ադրբեջանաթուրքական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին՝ որպես ԱԱԾ պահեստազոր։ Մարտեր է մղել Ֆիզուլիում(Վարանդայում), Կարգաբազար կոչվող տեղամասում։ 2020 թ․ հոկտեմբերի 15-ին վիրավորվել է ոտքից, սակայն չի հանձնվել և շարունակելով անհավասար մարտը նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ իր հետ սպանելով մի խումբ ազերիների։
Զոհվելուց 7 ամիս անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ հայտնաբերվել է ԱՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Մարատ Ղարայանի աճյունը և հուղարկավրությունը տեղի է ունեցել 2021 թ․ մայիսի 13-ին։ Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, «ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ», «Հայրենիք և Հավատ» մեդալով և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի երեք զավակ։ Կիսատ երազանքը՝ կառուցեր տուն, ունենար իր այգին բոլոր հարմարություններով, ավաղ․․․

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Արցախի ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Մարատ Ղարայան