Մարքեթինգի և հաղորդակցության բաժինը թանգարանի ամենաերիտասարդ բաժինն է։ Այն գործում է 2021 թվականից։ Բաժինը համակարգում է թանգարանի մարքեթինգային և մեդիա ռազմավարության մշակման և իրականացման գործընթացները, թանգարանային հուշանվերների նախագծման և թողարկման աշխատանքները։ Կատարում է կառավարման հատուկ գործառույթ, որը նպաստում է հաստատության և հասարակության միջև շփման, փոխըմբռնման և համագործակցության հաստատմանը, պահպանմանը, տարատեսակ հարցերի և խնդիրների լուծմանը:
Բաժինը կազմում է միջոցառումների կազմակերպման աշխատանքային ծրագրերը (ընթացիկ, տարեկան, հեռանկարային) և հաշվետվությունները, համակարգում այլ անձանց և կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ միջոցառումները, իրականացնում է թանգարանի աշխատությունների խմբագրման և սրբագրման աշխատանքները, մշակում է թանգարանի բրենդային քաղաքականությանը համապատասխան դիզայներական կոնցեպտներ, ձևավորում միջոցառումների, ցուցադրությունների, կրթական ծրագրերի, լոգոների, բաններների, տեղեկատվական թռուցիկների և այլ նյութերի գրաֆիկական ձևավորումը։
Բաժինն ապահովում է նաև միջազգային հարաբերությունների հաստատումը և հուշագրերի կնքումը արտասահմանյան հաստատությունների հետ։