Հավերժի ճամփորդները՝ Մելիքսեթ Մանուկյան
Մելիքսեթ Սիմոնի Մանուկյան
( 1965 – 10.10.2020 )
Մելիքսեթ Սիմոնի Մանուկյան, մականունը` «Դուշման», երկրապահ կամավորական (1965 թ., Աբովյան, գ.Մայակովսկի – 2020 թ. հոկտեմբերի 10, Հադրութ)
Վիրավորվել է 1-ին Արցախյան պատերազմում՝ 1994 թ., մտածում էր Ղարաբաղի մասին: 2-րդ Արցախյանի ժամանակ մեկնեց առանց վարանելու: Կռվեց հերոսաբար: Երևանի տոնակատարության ժամանակ ստացած մեդալներն ամրացնում էր թոռնիկի զինվորական համազգեստին և հպարտանում: Թոռնիկն այսօր զգում է պապիկի շունչը, հետաքրքրվում նրա հերոսություններով: Պարգևատրվել է «Ազատագրում» մեդալով և այլ պարգևներով: Երազանքն էր տեսնել ազատ, անկախ Արցախը, տղայի համար տուն կառուցել, ավա՜ղ…