ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մելիք Հարությունյան

Մելիք Հարությունյան

Հավերժի ճամփորդները՝ Մելիք Հարությունյան

Մելիք Հարությունյան

Մելիք Երեմի Հարությունյան

( 15.11.1998 – 18.10.2020 )

Մելիք Երեմի Հարությունյան  (1998 թ. նոյեմբերի 15, Վայոց Ձորի մարզ, ք. Վայք – 2020 թ. հոկտեմբերի 18, Ջրական):

Վայքի հիմնական դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Վայքի պետական հանրակրթական վարժարանում: Հաճախել է ֆուտբոլի, կարատեի պարապմունքների, զբաղեցրել մրցանակային տեղեր: 2017-2019 թթ. ծառայել է Տավուշի մարզի Թովուզի զորամասում, որպես կառավարման դասակի ավագ հեռախոսավար: Մեծ պատասխանատվությամբ կատարել է զինվորական պարտականությունները: 2020 թ.  հուլիսին ընդունվել է Հայաստանի ագրարային Համալսարանի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ: 2020 թ. սեպտեմբերի 28-ին ընդգրկվել է ՀՀ ԶՈՒ 4-րդ ԲԿ ՄՈԲ պահեստազորում, մասնակցել է զորավարժությունների: Հոկտեմբերի 14-ին կամավորագրվելով՝ զինակից ընկերների հետ մեկնել է ռազմաճակատ: Մասնակցել  է  Ջրականի կռիվներին և ԱԹՍ-ի արձակած արկի պայթյունից զոհվել է հոկտեմբերի 18-ին: Որոշել էր մեծ ֆերմա ստեղծել և դրա համար ագրոբիզնես մասնագիտությունն էր ընտրել, որ կարողանար այդ ամենը կառավարել, զուգահեռ սովորում էր իսպաներեն, որ  կապ պահպաներ լավ ֆերմերների հետ, կիսատ մնաց…

Երբ տնեցիները ասել են կլինի՞ չգնաս, պատասխանել է․ «Ես գնում եմ, որ Կամքս չկոտրվի, ես գնում եմ, որ Խաղաղություն լինի, ես գնում եմ, որ Հայաստանը Մելիքներ ունենա, ես գնում եմ, որ էլ ոչ ոք չգնա…»

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ