ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մխիթար Գրիգորյան

Մխիթար Գրիգորյան

Հավերժի ճամփորդները՝ Մխիթար Գրիգորյան

Մխիթար Գրիգորյան

Մխիթար Կորյունի Գրիգորյան

( 02.02.2002 – 11.10.2020 )

Մխիթար Կորյունի Գրիգորյան (2002 թ. փետրվարի 2, ք. Էջմիածին – 2020 թ. հոկտեմբերի 11, Հադրութի շրջ. Խուռհատ սար, գ. Վանք)

Դպրոցին զուգահեռ հաճախել է մարմնամարզության դպրոց, խառը մենամարտեր մարզաձևում գրանցել հաջողություններ, գավաթակիր էր: Ընկերասեր, խիզախ, հասուն մտածողությամբ Մխիթարի երազանքը աշխարհի չեմպիոն դառնալն էր Քիք Բոքսինգ մարզաձևում: 2016 թ․-ից ընտանիքի հետ բնակվել է ՌԴ-ում: 2018 թ․-ին վերադարձել են ՀՀ և 2020-ին զորակոչվել է բանակ, ծառայել  Ջրականում: 44-օրյա պատերազմում մասնակցել է Հադրութի պաշտպանության համար մղվող մարտերին: Հոկտեմբերի 11-ին անմահացել է Վանք գյուղի Խուրաթ սարում` հերթական անգամ օգնության հասնելով զինակից ընկերներին: Մարտական ընկերն ասում է. «Նա իսկական մարտիկ էր, ով անձնուրաց փրկելով բազում կյանքեր, անմահացավ. հերոս էր Մխոն»: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայություն» մեդալով: Էջմիածին քաղաքի Անդրանիկի անվան թիվ 12 դպրոցում բացվել է Մխիթարի անվան դասասենյակ, 2-րդ շենքի բակում կանգնեցվել է խաչքար:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ