ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մհեր Հովակիմյան

Մհեր Հովակիմյան

Հավերժի ճամփորդները՝ Մհեր Հովակիմյան

Մհեր Հովակիմյան

Մհեր Աշոտի Հովակիմյան

( 09.02.2000 – 28.09.2020 )

Մհեր Աշոտի Հովակիմյան (2000 թ. փետրվարի 9, Կոտայքի մարզ, ք. Հրազդան – 2020 թ. սեպտեմբերի 28, Մարտակերտ)

Սովորել է Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցում, որին զուգահեռ 2011-2015 թթ. հաճախել է Հրազդանի Ե․ Քոչարի անվան արվեստի դպրոցի նկարչության բաժինը: 2016 թ. Մհերն ընդունվել է Երևանի ճարտարապետական համալսարանին կից Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցը, 2019 թ.՝ Երևանի ճարտարագիտական համալսարան: Նույն թվականի հուլիսի 17-ին զորակոչվել է հայոց բանակ և ծառայել Լուսակերտում: Գերազանց տիրապետելով զենքին՝ Մհերը ստացել է կրտսեր սերժանտի կոչում և 6 ամիս անց տեղափոխվել է Արցախ՝ Մարտակերտի պաշտպանական շրջան: Մհերը հրետանավոր էր: Ստացել է խրախուսական պատվոգրեր, «Արիության» մեդալ: Մի շարք ծրագրեր ուներ, նպատակներ ու ամեն օր նոր ծրագրեր էր ստեղծում: Պիտի գար ու պիտի ապրեր, այդպես էր խոստացել: Ցավոք, 2020 թ. սեպտեմբերի 28-ին Մհերի ծրագրերը դարձան հիշողություններ հարազատների համար:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ