ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Յուրի Ալևորյան

Յուրի Ալևորյան

Հավերժի ճամփորդները՝ Յուրի Ալևորյան

Յուրի Ալևորյան

Յուրի Մհերի Ալևորյան

( 10.04.2001 – 23.10.2020 )

Յուրի Մհերի Ալևորյան  (2001 թ. ապրիլի 10, Կապան – 2020 թ. հոկտեմբերի 23, Մարտունի-2):

Սովորել է Կապանի թիվ 6 դպրոցում: Ուսումը շարունակել է Կապանի թիվ 3 կրթահամալիրում` ընտրելով վարսավիրի մասնագիտությունը: 2019 թ. հուլիսի 5-ին մեկնել է ծառայության: Ծառայել է Արցախի Մարտունի-2 զորամասում, որպես հրետանավոր: Յուրին անմահացել է հենց իր դիրքում հակառակորդի ինքնաթիռի արկից: Նա մարտի դաշտում ստացել է  Մոնթե անունը: Ունի հերոսի կոչում: Յուրին ուներ մեծ երազանքներ, բայց առաջնահերթ նա ցանկանում էր դառնալ հանրաճանաչ վարսահարդար: Զբաղվում էր նաև սպորտով: Յուրին շատ էր սիրում իր շանը` Գանգստերին: Լուսանկարի «Կտակարան»-ը գտնվել է Յուրիենց զինվորական մեքենայում. արկի պայթյունից  մեքենան այրվեց, սակայն գիրքը մնաց այս վիճակում ՝ համարյա անվնաս։ Դրվագները շատ են պատերազմի դաշտից, մեզ պատմեցին, որ Յուրին  անգամ կրակահերթից չվախենալով օգնում էր մեքենաների անսարքության ժամանակ, երբ մի սպա նրան ասել է. Զինվոր, անուն ազգանունդ ասա, պատերազմից հետո ես քեզ կհանդիպեմ և շնորհակալությունս կհայտնեմ խիզախությանդ համար:

Բայց ափսոս տղան զոհվեց հոկտեմբերի 23-ին: Յուրին Կապանի պատվավոր քաղաքացի է: Նրա անունով է անվանակոչվել Կապանի թիվ 6 դպրոցի 4ա դասարանը: Հետմահու պարգևատրվել է «Արիության», Մարտական խաչ 1-ին աստիճանի մեդալներով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ