ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Նարեկ Մեսրոպյան

Նարեկ Մեսրոպյան

Հավերժի ճամփորդները՝ Նարեկ Մեսրոպյան

Նարեկ Մեսրոպյան

Նարեկ Արմենի Մեսրոպյան

( 1989 – 19.10.2020 )

 Նարեկ Արմենի Մեսրոպյան – Ռազմական բժիշկ  (1989 թ., Արցախ, ք. Ստեփանակերտ – 2020 թ. հոկտեմբերի 19, Աղդամ)

Դպրոցում սիրում էր մասնակցել թատերական խմբակի, Գիքորի դերակատարն էր, սակայն երազում էր դառնալ բժիշկ: Մասնակցել է տարբեր օլիմպիադաների: Ընտանիքի հպարտությունն էր, հոգատար ամուսին, 3 երեխաների համար ուշադիր հայր: Հայրը զինվորական էր, որդին հետևեց հորը՝ դառնալով ռազմական բժիշկ: Մասնակցել է Ապրիլյան պատերազմին, եղել է Թալիշում, պարգևատրվել է «Արիության մեդալով»: Միշտ շտապում էր` կյանքը վտանգելով: Սեպտեմբերի 27-ին կամավոր մեկնել է Ստեփանակերտի հոսպիտալ` տնեցիներից գաղտնի պահելով: Խոջալուի/Աղդամ/ հրաձգային գնդի բուժծառայության պետն էր: Ուժեղ ռմբակոծության ժամանակ շտապում էր օգնության` բժշկի առաքելությանը հավատարիմ: Հոկտեմբերի 10-11-ի գիշերը Աղդամում  շտապօգնության մեքենայով հիվանդներ է տեղափոխել: Ծանր վիրավորվում է: Ուղղաթիռով բերում են Երևան: Գիտակցության գալով հորը հարցրել է` պատերազմը վերջացա՞վ: Հայրը պատասխանել է` մենք հաղթեցինք: Էդպես էլ փակել է աչքերը, հաղթածի գիտակցումով: Մահացել է հոկտեմբերի 19-ին Երևանում, պարգևատրվել է «Արիության մեդալ»-ով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ