ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Նարեկ Սարգսյան

Նարեկ Սարգսյան

Հավերժի ճամփորդները՝ Նարեկ Սարգսյան

Նարեկ Սարգսյան

Նարեկ Հարությունի Սարգսյան

( 09.07.2001 – 27.09.2020 )

Նարեկ Հարությունի Սարգսյան, (2001 թ. հուլիսի 9, Արագածոտնի մարզի գ. Արագածավան – 2020 թ․ սեպտեմբեր 27, Մարտակերտի շրջան, գ.Մատաղիս)

Դպրոցին զուգահեռ ընդունվեց Արագածավանի մանկական երաժշտական դպրոցի ժողգործիքների բաժինը: Նվագում էր շվի, դուդուկ, մասնակցում երաժշտական մրցույթների և արժանանում պատվոգրերի: Ցանկանում էր ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվ. ռազմական վարժարանը, սակայն երազանքը մնաց անավարտ: 1 տարով բացակայել են երկրից,  եղել Կրասնոդարում, երբ վերադարձել են, Թալինի զինկոմիսարիատում իր անձնական գործը չեն գտել, վիրավորվել էր Նարեկը` ասելով. «Ոչ ոք իրավունք չունի ինձ զրկել հայրենիքը պաշտպանելու պարտքից»: Նաև երազում էր ընդունվել երգի պետական թատրոն, կայանալ երաժշտության բնագավառում, մշակել ձայնը… 2020 թ․-ի օգոստոսի 24-ին զորակոչվել է, 15 օր ծառայել Մատաղիսում, ապա` Մարտակերտում: Մորը գրում էր բանաստեղծություններ, տակը խաչ ու Մասիս նկարում, գրում` Մայր Հայաստան: Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը զոհվեց ԱԹՍ-ի հարվածից՝ չհասկանալով ինչ կատարվեց: Արագածավանի առաջին զոհն էր…

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ