Հավերժի ճամփորդները՝ Նոյ Թևոնյան
Նոյ Լյովայի Թևոնյան
( 19.09.2001 – 11.10.2020 )
Նոյ Լյովայի Թևոնյան, «Ռազվետկի պոնչ», հետախույզ (2001 թ. սեպտեմբերի 19 Արարատի մարզ, գ. Արալեզ – 2020 թ. հոկտեմբերի 11, Մարտակերտի շրջան, գ. Մատաղիս)
Հաճախել է Վեդի քաղաքի մարզադպրոց: Սովորել է «Թումո» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնում: Գրանցել է հաջողություններ ռոբոտաշինության ասպարեզում: Ընտանիքը մեկնել էր մշտական բնակության, սակայն հետագա պլանները կապում էր Մայր հայրենիքի հետ: 2019 թ. ընդունվել է Հայաստանի Ագրարային համալսարանի Գյուղտեխնիկայի ավտոմատացման բաժինը: 2020 թ. հունվարի 19-ին զորակոչվել է ՀՀ բանակ, ծառայել Մատաղիսի հետախուզական վաշտում: Պատերազմում հերթական գաղտնի առաջադրանքի ժամանակ Վարանգաթաղ բարձունքը պաշտպանելիս՝ Նոյը կյանքի հետ անհամատեղելի ծանր բեկորային վնասվածքներ է ստացել ու զոհվել հոկտեմբերի 9-ին, սակայն հասցրել իջեցնել թշնամու դրոշը: Նոյը նորագույն տեխնոլոգիաների մեծ սիրահար էր և գիտելիքն ամեն պահ օգնում էր, հետագայում կարող էր մեծ հայտնագործությունների հեղինակ դառնալ… Հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական ծառայություն» «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով: