Հավերժի ճամփորդները՝ Ռուբեն Համբարձումյան
Ռուբեն Կարենի Համբարձումյան
( 25.06.2001 – 22.10.2020 )
Ռուբեն Կարենի Համբարձումյան, սերժանտ, կառավարման դասակի հրամանատար (2001 թ. հունիսի 25 – 2020 թ․ հոկտեմբերի 22, Մարտունի):
Խելացի, բարի, ընկերասեր, նրբազգաց, հումորասեր… Ռուբենը աստղագետ Վիկտոր Համբարձումյանի ժառանգներից էր, և հպարտանում էր այդ կապով: Երազում էր դառնալ հայտնի ծրագրավորող և նոր գյուտ անել տվյալ բնագավառում: Բանակում ընկերոջ հետ որոշել էին ծառայելուց հետո գնալ Ճապոնիա, հետաքրքրված էր անիմեներով…ավա~ղ: Հրամանատարները հաշվարկներ անելիս միշտ կապվել են Ռուբենի հետ՝ ճշտելու, հստակեցնելու հաշվարկները, 100 տոկոսանոց ճշտությամբ էր արվում հաշվարկը: Ղեկավարել են 12 դիրք: Ընկերը՝ Վազգենը ում կյանքը Ռուբենը փրկել էր, իր հրամանատարի մասին ասում էր «հպարտանում եմ Ռուբենով, նա մեր խելքն էր»: Զոհվել է ավիառումբի պայթյունից: Ներկայացվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի: