ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սամվել Անտոնյան

Սամվել Անտոնյան

Հավերժի ճամփորդները՝ Սամվել Անտոնյան

Սամվել Անտոնյան

Սամվել Դավիթի Անտոնյան

( 22.07.2000 – 09.10.2020 )

Սամվել Դավիթի Անտոնյան հրամանատարի տեղակալ, դիրքի ավագ (2000 թ.  հուլիսի 22, Երևան – 2020 թ. հոկտեմբերի 9, Հադրութ)

Ծառայել է Հադրութի № զորամասի 4-րդ գումարտակի 12-րդ վաշտի 3-րդ դասակում, եղել է հրամանատարի տեղակալ, 137-րդ դիրքի ավագ: Պատերազմի առաջին օրը վիրավորում է ստացել վաշտի հրամանատարը, ու Սամվելն է փոխարինել վաշտի և դասակի հրամանատարին: Ձևավորվել է երկու վաշտ, մեկը դասակի հրամանատարի ենթակայության տակ, մյուսը՝ Սամվելի: Նա արժանացել է «Քաջարի մարտիկ»-ի ու Մարտական հերթապահության մեդալների: Յոթ անգամ ճանաչվել է լավագույն ավագ: Առաջադրվել է ավագ սերժանտի կոչման: Թշնամու հարձակման ժամանակ զինակից ընկերներին օգնել է փոսում պատսպարվել, բայց ինքը, ցավոք, չի հասցրել: Սամվելը շատ նպատակասլաց, խելացի և ճկուն մտածողություն ուներ: Հետաքրքրվում էր բիզնեսից մինչև երկրի կառավարում: Դպրոցում ուսուցիչները նրան շատ են սիրել, չնայած այն հանգամանքին, որ դպրոցում լավ չի սովորել: Մաթեմատիկա չսիրողը կռվում ընկերներին փրկելու պահին կարողացել է ճիշտ հաշվարկ կատարել: Պատմության դասերը չսովորող Սամվելը դարձավ պատմություն կերտող, դարձավ դասագրքի հերոս: Նա հերոսաբար զոհվել է «Սու» կործանիչի հարվածից 2020 թ. հոկտեմբերի 9-ին Հադրութում: Նրա կառուցած մատուռը դեռ ետ ենք բերելու…

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ