ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սամվել Գասպարյան

Սամվել Գասպարյան

Հավերժի ճամփորդները՝ Սամվել Գասպարյան

Սամվել Գասպարյան

Սամվել Սահակի Գասպարյան

( 13.12.1994 – 02.10.2020 )

Սամվել Սահակի Գասպարյան, ավագ սերժանտ, կամավոր (1994 թ. դեկտեմբերի 13, Գեղարքունիքի մարզ գ. Վաղաշեն – 2020 թ. հոկտեմբերի 2, Օմար)

Սովորելու ընթացքում մասնակցել է շատ օլիմպիադաների, միջոցառումների և մրցույթների: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՀՊՄՀ-ի Պատմության ֆակուլտետ, տարի ու կես սովորելուց հետո ծառայության է անցնում ԼՂՀ-ի Ջաբրայիլի զորամասում: Բարձր առաջադիմության շնորհիվ տուն է վերադառնում ավագ սերժանտ որակավորմամբ: Ծառայությունից հետո ուսումը շարունակում է Հերացու անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: Ցանկությունն էր դառնալ բժիշկ, կանգնել զինվորի կողքին: 3-րդ կուրսի ուսանող Սամվելը պատերազմի առաջին օրվանից կամավոր մեկնում է ռազմաճակատ: Կռվում էր երկու ուղղությամբ և՛ որպես բժիշկ, և՛ որպես զինվոր: 2020 թ. հոկտեմբերի 2-ին  ապագա բժիշկը անմահացավ ԱԹՍ-ի հարվածից:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ