Հավերժի ճամփորդները՝ Սամվել Գևորգյան
Սամվել Վարդանի Գևորգյան
( 27.04.1999 – 07.10.2020 )
Սամվել Վարդանի Գևորգյան (1999 թ․ ապրիլի 27, Արարատի մարզ գ․ Գինեվետ – 2020 թ․ հոկտեմբերի 7, Եղնիկներ)։
2005 թ․ հաճախել և սովորել է Նոր ուղու միջնակարգ դպրոցում, 5-րդ դասարանից տեղափոխվել է ՌԴ, որտեղ ավարտել է դպրոցը։ Դպրոցում սովորելու զուգընթաց հաճախել է շախմատի պարապունքների և գրանցել բազմաթիվ հաղթանակներ և ստացել պարգևներ: Շախմատի բնագավառում մեծ հաջողություններ է արձանագրել Ռուսաստանում: 2019 թ․ վերադառնում է Հայաաստան և 2019 թ․ սեպտեմբերին անցնում է ծառայության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր ու պատվոգրեր։ Ծառայելը Սամվելի համար մեծ պատիվ էր, լավ տիրապետում էր РПК զենքին: 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական ծանր օրերին բազմաթիվ անգամներ թեժ մարտերի է բռնվել թշնամու դեմ, եղել է շրջափակման մեջ, դուրս եկել: Պատերազմի օրերին օգնել է բազմաթիվ վիրավոր ընկերների, փրկել կյանքեր, առգրավել թշնամու տանկ։ Հոկտեմբերի 7-ին տեղափոխվել է Եղնիկներ, գրաված դիրքը անառիկ պահելու, սակայն զոհվել է անօդաչուի արձակած հրթիռից։ Ցանկությունն էր ծառայությունից հետո ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ՝ շախմատի բաժին, նաև ցանկություն ուներ բիզնեսով զբաղվել: