Հավերժի ճամփորդները՝ Սամվել Պետրոսյան
Սամվել Սերոբի Պետրոսյան
( 28.07.2000 – 19.10.2020 )
Սամվել Սերոբի Պետրոսյան (2000 թ. հուլիսի 28, Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ – 2020 թ. հոկտեմբերի 19, Ջրական, Իշխանաձոր)
Ավարտել է Ջրվեժի միջնակարգ դպրոցը: Խիզախ, ծանրակշիռ, լուրջ, ընկերասեր ակտիվ երիտասարդ էր, պատերազմը սկսվելուց Իջևանի զորամասից կամավոր մեկնել է Արցախ իր ծառայակիցների հետ: Կռվել է Ջաբրայիլում, մասնակցել Իշխանաձորի կռիվներին: Զոհվել է հրազենից ստացած վնասվածքից՝ հոկտեմբերի 19-ին: Սամվելի վերջին խոսքերն էին «Փախեք, փրկվեք, տղերք, ես կպահեմ..» Սա նկարագիրն էր իր Մարդ տեսակի: Սիրում էր կյանքն իր բոլոր գույներով…Տան դիմաց կանգնեցված հուշարձանը դեռ երկար կհիշեցնի Սամվելին: