ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սարգիս Սահինյան

Սարգիս Սահինյան

Հավերժի ճամփորդները՝ Սարգիս Սահինյան

Սարգիս Սահինյան

Սարգիս Ռաֆայելի  Սահինյան

( 1984 – 13.10.2020 )

Սարգիս Ռաֆայելի  Սահինյան (1984 թ. ք. Աբովյան – 2020 թ. հոկտեմբերի 13 Ջաբրայիլ):

Սովորել է Բալահովիտի դպրոցում, բռնցքամարտիկ էր, ապա ծառայել է ՀՀ զինված ուժերում: Այնուհետև ծառայությունը շարունակել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերում, մեկնել է Աֆղանստան: Վերադառնալով հայրենիք,  մասնակցել է Ապրիլյան պատերազմին, 25 օր մնացել է առաջնագծում ՝ Թալիշում: Արժանացել է «Ծովակալ Իսակով» մեդալի: Խաղաղապահ զորքերի կազմում մեկնել է Կոսովո: ՆԱՏՕ-ի կողմից պարգևատրվել է պատվոգրով և մեդալով: Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու բարեխիղճ, օրինակելի ծառայության համար ՀՀ ՊՆ-ի կողմից ստացել է պատվոգիր: Կամավորագրվել է Արցախյան 2-րդ պատերազմին և մեկնել առաջնագիծ  պատերազմի առաջին օրից: Երազանքն էր խաղաղ տեսնել հայրենիքը, ասում էր «Դանիելիս, Ռաֆոյիս համար եմ գնում, որ իրենք չանցնեն էս ամենի միջով»: Կանխազգում էր, որ պետք է անմահանա, բոլորը ճանաչեն, երբ մայրը խնդրել է չգնա, ասել է․ «չգիտեի, որ այդքան անհայրենասեր ես»: Հոկտեմբերի 13-ին Ջաբրայիլում Սարգիսը անմահացավ անօդաչուի պայթյունից: Ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա, սպասում էին 4-ին: Սարգսին հուղարկավորելուց հետո կինը կորցրեց երեխային…Արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ