Սիփան Վարդանի Մելոյան, կապավոր (1990 թ․ հունվարի 16 – 2020 թ․նոյեմբերի 9, Մատաղիս)
Մեծամորի դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ՝ Արցախ: Ծառայել է Մարտունի 3-ում, որպես սակրավոր: 2012 թ․-ին ամուսնացել է, մեկ տարի աշխատել է ՊՆ-ում` որպես պայմանագրային, ուներ 2 երեխա: 2020 թ․-ի հոկտեմբերի 24-ին տեղափոխվում է Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին: Կռվում է Մատաղիսում և անմահանում հրադադարից 2 ժամ առաջ` նոյեմբերի 9-ին՝ գրադի պայթյունից: Նրա բոլոր երազանքները կապված էին երեխաների ապագայի հետ, մնացին անավարտ…