Հավերժի ճամփորդները՝ Վազգեն Իսոյան
Վազգեն Կարենի Իսոյան
( 28.11.2000 – 09.11.2020 )
Վազգեն Կարենի Իսոյան- նռնակաձիգ (2000 թ. նոյեմբերի 28, Երևան – 2020 թ. նոյեմբերի 9, Մարտունի)
Դպրոցից հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 2-րդ կիսամյակում՝ 2019 թ․հունվարին զորակոչվել է Մատաղիս: Պատերազմի օրերին տեղափոխվել է Հադրութ, կատարել իր առջև դրված բարդ խնդիրները: Մասնակցել է ինժեներական կառույցների կահավորման աշխատանքներին, հակառակորդի ինտենսիվ կրակի տակ: Ստորաբաժանման կազմում մասնակցել է դիվերսիոն-հետախուզական խմբերի(ԴՀԽ) հետ մղման և ոչնչացման գործին: Ստանալով վիրավորում` շարունակել է կռիվը Մարտունիում, մասնակցել զոհված ու վիրավոր ընկերների տարհանմանը: Երազանքը՝ ընտանիք կազմել, լինել պատերազմի վետերան, կիսատ մնաց…: 44 օր քաջաբար մարտ մղելուց հետո հերոսացել է: Հետմահու պարգևատրվել «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: