ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վահե Ասատրյան

Վահե Ասատրյան

Հավերժի ճամփորդները՝ Վահե Ասատրյան

Վահե Ասատրյան

Վահե Թովմասի Ասատրյան

( 12.11.2001 – 12.11.2020 )

Վահե Թովմասի Ասատրյան ( 2001 թ.  նոյեմբեր 12 ,Գեղարքունիքի մարզ գ. Գեղհովիտ – 2020 թ․նոյեմբերի 11/12,  Շուշի):

Հայրը մասնակցել էր Արցախյան 1-ին պատերազմին և տղան դաստիարակվում էր հայրենասիրությամբ, ազնիվ, ընկերասեր: Հիմնական կրթությունը ստանալուց հետո ընդունվում է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ «Դեղագործական ֆակուլտետ »: Սովորում էր բարձր առաջադիմությամբ, և անհամբեր սպասում, որ իր բաղձալի երազանքը շարունակի  «ԵրևանիՄխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, բացի դեղատուն»: 2020 թ. հուլիսին զորակոչվել է բանակ: Ծառայել Հադրութի զորամաս՝ 5-րդ գումարտակի 2-րդ վաշտում: Սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան ամբողջ Արցախը ընդգրկվեց լայնածավալ պատերազմի մեջ: Ընկերների հետ թեժ կռիվներ է մղել Մարտունիի Ճարտար գյուղում, Ասկերանում, Շուշիում: Ամբողջ ընթացքում ոչ միայն կռվել է այլ նաև կատարել բժշկի գործ: Վահեին հաջողվել է տեսնել հորը, և պատմել իր սխրանքների մասին, ասելով «Սենց կինո ողջ աշխարհը չի կարա նկարի»: Պատերազմի օրերին սկսել է տիրապետել  «ПР» զենքին: Նոյեմբերի 8-ի առավոտյան Վահեն վիրավոր ընկերոջ հետ մարտի է բռնվում Շուշիի մոտակայքում գտնվող «Կրկժան» կոչվող ձորում, որտեղ նորից վիրավորվում է : Սակայն մնալով անօգնական, նոյեմբերի 11-12-ին զոհվում է դիպուկահարի կրակոցից: Նոյեմբերի 16-ին Կարմիր խաչի օգնությամբ Վահեի և իր զինակից ընկերների դիերը դուրս բերվեցին այնտեղից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ