ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վաչագան Դարբինյան

Վաչագան Դարբինյան

Հավերժի ճամփորդները՝ Վաչագան Դարբինյան

Վաչագան Դարբինյան

Վաչագան Հրաչիկի Դարբինյան

( 12.09.1992 – 02.11.2020 )

Վաչագան Հրաչիկի Դարբինյան ( 1992 թ. սեպտեմբերի 12 – 2020 թ. նոյեմբերի 2, Մարտունի-2 )

Արագածավան գյուղում դպրոցին զուգահեռ Վաչագանը զբաղվել է «Ավանդական ուշուի» մարզաձևով, ապա ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Մասնագիտությամբ հետախույզ էր, եղել է տարբեր դիրքերում: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Վաչագանն իր ջոկատով պաշտպանության էր անցել Մարտունի-2-ի Ճարտարի  ինքնապաշտպանության դիրքերում: Երբ վերադասից հրաման են ստանում «Գորշ գայլեր» խմբավորման հարձակման մասին, նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ակտիվ մարտերի ընթացքում զոհվում է դիպուկահարի գնդակից: Երազում էր իր դստերը տեսնել մեծ ձեռքբերումներով. այսօր 7 տարեկան աղջիկը ամեն ինչ անում է լավ, որ հայրիկը հանգիստ լինի…Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ