ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վարդան Մնացականյան

Վարդան Մնացականյան

Հավերժի ճամփորդները՝ Վարդան Մնացականյան

Վարդան Մնացականյան

Վարդան Նորիկի Մնացականյան

( 04.10.1991 – 07.11.2020 )

Վարդան Նորիկի Մնացականյան (1991 թ. հոկտեմբերի 4, Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն – 2020 թ. նոյեմբերի 7, Շուշի):

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պոլիտեխնիկ ինստիտուտի Ավտոճանապարհատրանսպորտային և մեքենաշինության բաժինը: 2012 թ. դեկտեմբերից աշխատել է ՀՀ Ոստիկանական զորքերում, պարգևատրվել պատվոգրերով: 2019 թ․ նոյեմբերի 6-ին ծնվել էր դուստրը, ում հետ կապել էր շատ երազանքներ, մնացին անավարտ…2020 թ. նոյեմբերի 2-ին մեկնել է ռազմաճակատ, նոյեմբերի 7-ին Շուշիի պաշտպանության ժամանակ ստացել է բազմաթիվ վիրավորումներ, զոհվել դիպուկահարի կրակոցից Շուշիի մատույցներում: Պարգևատրվել է «Մարտական զորակցություն» մեդալով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ