Հավերժի ճամփորդները՝ Վարդան Պետրոսյան
Վարդան Արմենի Պետրոսյան
( 26.09.2000 – 18.10.2020 )
Վարդան Արմենի Պետրոսյան, ԿՈՐԴ -գնդացրորդ (2000 թ. սեպտեմբերի 26, ք. Երևան – 2020 թ. հոկտեմբերի 18 Թալիշ):
7 տարեկանում գրանցվում է Բանանց ակումբի ֆուտբոլային խմբակը, պարապում է 1 տարի: Զբաղվել է նկարչությամբ և արևելյան մարզաձևով: 3 տարի սովորել է թիվ 176 դպրոցում, ապա ուսումը շարունակել է Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում: Բասկետբոլի միջդպրոցական խաղերի ընթացքում արժանացել է լավագույն խաղացող կոչմանը: Հետագայում հրավիրվում է Արաբկիր բասկետբոլային թիմ, վաստակում պատվոգրեր, գովասանագրեր, մեդալներ: Ֆեդերացիայի նախագահի կողմից հրավիրվել է բասկետբոլի ֆեդերացիայի երիտասարդական հավաքական: Ցանկանում էր հետագայում շարունակել բաստկետբոլը, նա կարող էր համալրել մեր չեմպիոնների ցանկը… Այդ ընթացքում ավարտելով հիմնական դպրոցը, ընդունվում է թիվ 118 ավագ դպրոց: 2019 թ. հունվարին զորակոչվում է ՀՀ զինված ուժեր: Սկզբում ծառայում է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, այնուհետև տեղափոխվում է Թալիշ, որպես գնդացրորդ: Պատերազմի առաջին օրվանից ցուցաբերել է իր քաջությունը: Ոչնչացրել է թշնամու մի խումբ հետևակ և գրավել տանկ: Հոկտեմբերի 18-ին չունենալով բավարար զինամթերք, հետ են նահանջում: Նահանջի ժամանակ ԱԹՍ-ի պայթունից զոհվում է ամբողջ ջոկը: Վարդան Պետրոսյանը հուղարկավորված է Եռաբլուրում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն » մեդալով: