ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Տիգրան Գալստյան

Տիգրան Գալստյան

Հավերժի ճամփորդները՝ Տիգրան Գալստյան

Տիգրան Գալստյան

Տիգրան Գառնիկի Գալստյան

( 25.02.2000 – 31.10.2020 )

Տիգրան Գառնիկի Գալստյան, սերժանտ ականանետային հաշվարկի հրամանատար (2000 թ. փետրվարի 25, Արագածոտնի մարզ, գ. Արագած – 2020թ.  հոկտեմբերի 31, Մարտունի -2):

2006 թ. հաճախել է Արագածի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 1 դպրոց: 2007 թ․  ընտանիքով տեղափոխվել են Ռ.Դ՝ Եկատիրինբուրգ քաղաք,ապա՝ Իգրիմ ավան: 9 տարեկանից հաճախել է  ֆուտբոլի: Շատ էր սիրում այդ մարզաձևը , ուներ մեծ հաջողություններ , մեդալներ, դիպլոմներ: Երազանքները կապված էին սպորտում հաջողությունների հետ: Զուգահեռ հաճախում էր սիրողական հոկկեյի, լողի, բոքսի, վոլեյբոլի: 2015-2018 թթ. բնակվել է Նիժնի Նովգորոդում, որտեղ ավարտել է դպրոցը: 2018 թ․ ինքնակամ  վերադարձել է Հայաստան և 2019 թ․  հունվարին զորակոչվել բանակ: Ծառայում էր Մարտունի  2 զորամասում, որպես ականանետային հաշվարկի հրամանատար: Ստացել է սերժանտի կոչում: Ծառայության ընթացքում գրել է բանաստեղծություններ: Նա գումարտակի վոլեյբոլի թիմի ավագն էր: Ծառայակից յոթ ընկերների հետ  դիրքերում մատուռ էին կառուցել ՝ Սուրբ Սարգիս: Ծառայության ժամանակ արժանացել էր  «Լավագույն զինվոր մարզիկ» և « Քաջարի մարտիկ» շքանշաններին: Պատերազմի ընթացքում եղել է Մարտունու պաշտպանական դիրքերում: Ամեն մի ընկերոջ  կորուստը շատ ծանր էր տանում: Հարազատի հորդորին, թե հնարավոր լինի  փախիր՝, պատասխանել էր. « Ես իմ դիրքից փախնողը չեմ, այստեղ շատ քաղցր  ախպերներ եմ կորցրել»: Հոկտեմբերի 25-ին մարտական 7 ընկերների հետ մկրտվել էր: Պատերազմի ընթացքում ճիշտ հաշվարկի շնորհիվ խոցել էր 3 զրահամեքենա (տանկ): Նույնիսկ իր զենքին անուն էր տվել՝  «Վիկտորիա»: Հերթական հրետակոծությունից հետո, երբ թաքստոցում հանգստանում էին, տեսնում են Տիգրանը չկա, պարզվում է նա ականների վրա հակառակորդին ուղղված հայհոյանքներ էր գրում.. Հոկտեմբերի 30-ին ոչնչացրել  էր թշնամու ամբողջ դիվերսիոն խումբ, որը ներթափանցել էր Մարտունի-2 զորամաս: Հոկտեմբերի 31-ին՝ թեժ մարտերի ժամանակ , խոր  վիրավորում էր ստացել ականի բեկորի հարվածից և անմահացել զինակից ընկերոջ գրկում:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ