Հունիսի 19-ից Հայաստանի պատմության թանգարանը կհյուրընկալի «Ճապոնիա հիմնադրամի»` «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ, ժամանակավոր ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ճապոնիայի դեսպանության համագործակցությամբ։
Ցուցահանդեսը ներկայացնում է Ճապոնիայում ձևավորված Յակիշիմե կերամիկայի ավանդույթի պատմությունը՝ դրա սկզբնավորումից մինչև մեր օրերը ստեղծված աշխատանքների միջոցով։ Այն ծանոթացնում է ճապոնական գեղագիտությանը թեյի պարագաների, սեղանի սպասքի և ժամանակակից կերամիկական առարկաների միջոցով, ինչպես նաև դրանց հետ կապված մշակութային միջավայրին և ավանդույթներին։
Ցուցահանդեսը իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Ճապոնիա հիմնադրամի աջակցությամբ։
Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 10-ը։
Ցուցահանդեսը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի մուտքի տոմսի արժեքի մեջ և չի պահանջում լրացուցիչ վճար։
