Հունվարի 20-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի մամուլի ասուլիսը և մշտական ցուցադրության «Հայաստանը 19-րդ դարում» հատվածի վերաբացումը:
️ Ցուցադրության շրջանակում նորովի ներկայացված են հարյուրավոր նմուշներ պատմական Հայաստանի տարբեր պատմազգագրական շրջաններից՝ ազգային տարազներ, նրբաճաշակ զարդեր, ձեռագործ գորգեր, բազմատեսակ աշխատանքային գործիքներ, ավանդական կենցաղային իրեր, ուշագրավ վավերագրեր, դրամներ, մեդալներ և այլն, որոնց մի մասն առաջին անգամ է ներկայացվում թանգարանի մշտական ցուցադրությունում։