Վարագույրի մակերեսը կամարներով բաժանված է հինգ խորանների: Կենտրոնական խորանում վերից նստած է Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին: Նրանցից ցած պատկերված է սուրբ Գևորգը ձիու վրա, ոտքերի տակ՝ գետնատարած վիշապը: Մյուս չորս խորանները և վարագույրի ամբողջ մակերեսը հարդարված է կենդանական, բուսակա [...]
Ծածկոցի կենտրոնում՝ ճաճանչավոր շրջանի մեջ, Աստծո Գառն է խաչվառով, շուրջը երկու տողով արձանագրություն է: Մնացյալ մակերեսին ասեղնագործված են քերովբեներ, նորալուսիններ, աստղեր, փաթիլաձև զարդանախշեր, անկյուններում` ծաղկեճյուղեր: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ցուցասրահ : Քրիստոնյա Հայաստան [...]
Սպիտակ բամբակյա սրբիչի երկու եզրերին վարդագույն, երկնագույն, կանաչ երանգավորմամբ մետաքսաթելերով և ոսկեգույն մետաղաթելով ասեղնագործված է հինգ անգամ կրկնվող զարդանախշ: Նավակաձև պատկերի կենտրոնում գույնզգույն թելերով, տարբեր ոճերի ասեղնագործությամբ բանված կլորավուն հորինվածք է, փշատերև ճյու [...]
Ունի գեղեցիկ հորինվածք` կենտրոնում ծաղկազարդ խաչի պատկերով: Կենտրոնը երիզված է հավասարաթև խաչերի և աստղերի պատկերներով: Կարպետի նկարի կանոններով հորինվածքն ունի շրջագոտի՝ բազմագույն շեղանկյունիներով: Որովայնը գրկող հատվածում ունի պտղաբերության խորհրդանիշ ծաղկազարդ ծիլերի պատկերներ: Հավաք [...]
Եզակի վերնազգեստը կանաչ թավշից է, ասեղնագործված ոսկեթելով: Երկու փեղկերին և թևքերին շքեղ ասեղնագործված են երկակի օձ-վիշապներ և ոճավորված կենաց ծառեր: Որպես հմայական պահպանակ օձը խորհրդանշում է արգասավորություն, պտղաբերություն, բարեբերություն, առատություն: Օձը ստորերկրյա և երկնային ջրերի [...]
Բաց կանաչավուն հիմնագույնի վրա ասեղնագործված են դրվագներ Հիսուսի կյանքից` Ավետում, Մկրտություն և Մոգերի երկրպագություն: Տեսարանները իրարից բաժանված են սյուներով, որոնց խոյակները զարդարված են թևավոր հրեշտակների գլուխներով: Վարագույրը եզերված է զմյուռնիացիների կողմից Ամենայն Հայոց կաթողիկ [...]
Կանացիակերպ դիմավոր անոթ է, ձեռքերը (կանթերը) հենված են որովայնի վերին մասին: Քիթը վերադիր է, աչքերը, բերանը արված են հախճապակու կտորներից: Երկու շար <<վզնոցին>>, <<գոտուն>>, թևերին ընդելուզված են հախճապակու կտորներ: Իրանի կենտրում մեծ, կլոր բացվածք է: Այսպիսի աղա [...]
Ուղղանկյունաձև սպիտակ մետաքսյա ծածկոցի վրա ասեղնագործված է սյուժետային երկու տեսարան: Ծածկոցի մի կեսի վրա խորանի մեջ պատկերված է Հիսուսի հարության տեսարանը: Երուսաղեմը խորհրդանշող գմբեթավոր տաճարի առջևի պլանում պատկերված են Հիսուսի գերեզմանին այցի եկած յուղաբեր կանայք, որոնք զարմանքով [...]
Մեկ ամբողջական կտորից բաղկացած կարպետը գործված է բարդ օղակաճիտ եղանակով: Մակերեսին չորս շարքով մեծ վիշապ օձերի պատկերներ են: Ընդգծված են դրանց իրանի թեփուկները, աչքերը և պոչը: Վիշապ օձի կողքին գործված են երկգլխանի թռչունի պատկերներ: Կարպետն ավարտվում է ցանցկեն երիզով: Հավաքածու : Ազգագր [...]