Դաստակն ու պատյանը՝ ամբողջական արծաթապատվածքով և սևադանախշ։ Պատյանի դարձերեսին պատկերված է լեզուն պարզած օձ։ Սրանից վերև կա թվագրում և գրություն՝ 1895, ՍԵՐՈՇ Ե․ Շեղբի վրա օձի պատկերով դաշույններ հայտնի են Արթիկի NN 409 և 432 պեղումներից։ Եվս մեկ երկգլուխ օձի պատկերով դաշույն հայտնի է Լճաշենի պեղումներից։ Բերված օրինակները ցույց են տալիս, որ օձն այս դեպքում հանդես է գալիս որպես ուժի խորհրդանիշ և պահապան։
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ժամանակաշրջան : Նոր շրջան
Դարաշրջան ։ 19-րդ դար
Տարածաշրջան : Արևելյան Հայաստան
Նյութ : Պողպատ, ոսկոր
Ինվենտար # : 5431