ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թևավոր խաչ

Խաչի ծավալային քանդակ է`ուղղահայաց թևերի ձգվածությամբ (պակասում է հորիզոնական մեկ թևը): Խաչի ծաղկումը խորհրդանշող ականթի ճոխ թուփը հիմքից դուրս գալով, հասնում է հորիզոնական թևին: Խաչի թևածայրերը հարդարված են ակնազարդ հիշեցնող զույգ շրջանակներով: Նմանատիպ ծավալային խաչաքանդակներ վաղ միջնադարում կանգնեցվել են հուշասյուների վրա:

 

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Ցուցասրահ : Քրիստոնյա (Հայաստանը IV – IX դդ.)

Ժամանակաշրջան : Միջնադար (VII դ.)

Տարածաշրջան : Արարատ (Դվին)

Նյութ : Քար

Ինվենտար # : 1905-34