ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թուր պատյանով

Թրի շեղբը, իսկ ավելի ճիշտ՝ պողպատե հիմնամասը, գերմանական է՝ արտադրված SOLINGEN քաղաքում։ Սրանով հանդերձ սրի դաստակի ու պատյանի գեղարվեստական ձևավորումն ու տեխնիկական բնութագիրը տիպիկ կովկասյան (արևելյան, հայկական) են։ Շեղբի երկու երեսները, հարդարված են բուսանախշերով․ անմիջապես խաչարդի մոտ, բուսանախշերի մեջ, առկա է թռչնագիր Ա տառը, որի վերևում պատկերված է թագ։ Դաստակի գլխիկին, հավանաբար հետագայում, փակցված է դափնեպսակ, կենտրոնում՝ մուրճ և մանգաղ։ Պատկանել է Ա․ Սանոյանին։

Հավաքածու : Ազգագրական հավաքածու

Ժամանակաշրջան : Նոր շրջան

Դարաշրջան ։ 19-րդ դար

Տարածաշրջան : Ռուսական կայսրություն

Նյութ : Պողպատ, ոսկոր

Ինվենտար # : 11753/47