ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թևավոր խաչ

Խաչի ծավալային քանդակ է` Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանով: Հիսուսը` մերկ մարմնով, ուղիղ կանգնած խաչված է գերաններին: Մազերը թափված են ուսերի վրա, այտերն ու ծնոտը` մորուքով ծածկված, թևերը հորիզոնական տարածած: Աչքերը բաց են` առանց ցավի արտահայտության և հոգեկան աղերսի դեպի շրջապատը. այս մանրամասերը «Ամենափրկիչ» կոչված տիպի հին շրջանին բնորոշ հատկանիշներ են: Ձեռքերը, ոտքերի թաթերը և կուրծքը մեխերով գամված են:
Հիսուսի ոտքերի տակ Ադամի սիմվոլիկ գերեզմանն է, որի վրա ըստ ավանդության բարձրացվել է Հիսուսի խաչափայտը: Ադամի գլխի շուրջ լուսապսակ է: Խաչի թևածայրերը հարդարված են խաչապատկերներով: Խաչարձանը եզերված է արձանագրությամբ:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Ցուցասրահ : Հայկական մշակույթը X-XVI դդ.

Ժամանակաշրջան : Միջնադար (1448 թ.)

Տարածաշրջան : Գեղարքունիք (Սևանի Սբ Հարություն եկեղեցի)

Նյութ : Քար

Ինվենտար # : 1658