«Խաչաստղավոր» գորգերի հորինվածքը առնվազն վեց հարյուրամյա պատմություն ունի։ Այս պատկերով գորգեր հյուսելու ավանդույթը շարունակվում է ժամանակակից գորգարտադրողների փորձառության մեջ։ Ներկայացված օրինակի կարմիր դաշտի ուղղահայաց կենտրոնագծով դասավորված են երեք մեծ աստղաձև խաչեր: Վերևի երկու մեդալիոնների միջև աջ և ձախ կողմերում հակադիր դասավորությամբ ձիերի պատկերներ են: Գորգն ունի երկու եզրագոտի։
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ժամանակաշրջան : Նոր շրջան
Դարաշրջան ։ 19-րդ դարի վերջ
Տարածաշրջան : Եղեգնաձոր
Նյութ : բուրդ
Ինվենտար # : 10174