«Խաչաստղավոր» գորգերի հորինվածքը առնվազն վեց հարյուրամյա պատմություն ունի։ Այս պատկերով գորգեր հյուսելու ավանդույթը շարունակվում է ժամանակակից գորգարտադրողների փորձառության մեջ։ Ներկայացված օրինակի կարմիր հիմնադաշտի երկայնքով տեղադրված են հինգ ամբողջական, մեկ կիսատ վահաններ: Գորգադաշտի տարբեր հատվածներում դասավորված են երկրաչափական, կենդանակերպ, մարդակերպ պատկերներ: Շրջագոտիների մեջկան վարդակների, ոճավորված տերևների և երկճյուղ շիվերի շարքեր:
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ժամանակաշրջան : Նոր շրջան
Դարաշրջան ։ 19-րդ դարի վերջ
Տարածաշրջան : Սիսիան
Նյութ : բուրդ
Ինվենտար # : 11163