Սևանի ավազանի Կարմիրի շրջանում գործվել են հայտնի «Խաչ» տիպի գորգեր, որոնցից մասնատված վիճակով մեզ է հասել XIXդ. նմուշներից մեկը: Գորգի հիմնադաշտի կենտրոնում տեղադրված է խաչաձև վահան արևի, ծառի, ամպրոպի աստվածության, վիշապօձի, անձրևի գաղափարանշաններով: Գորգադաշտի այլ հատվածներում կան ծառի, օձի, լուսատուների ոճավորված պատկերներ:
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ժամանակաշրջան : Նոր շրջան
Դարաշրջան ։ 19-րդ դար
Տարածաշրջան : Կարմիրի շրջան, Սևան
Նյութ : բուրդ
Ինվենտար # : 11595-12