Ներկայացված է պտղաբերության հովանավոր աստվածուհի: Նստած է հայացքը դեպի վեր հառած: Գլուխը փոքր է, դեմքը` օվալաձև, տափակ: Ճակատը նեղ է, քիթը` մեծ, ցցված: Աչքերը նշված են կլոր փոսորակներով, բերանը` փոքր ճեղքով: Կարճ պարանոցի շուրջ ոլորուն մանյակի նմանակած ռելյեֆ գծազարդ է: Կրծքամասին կրում է հորիզոնական ուլունքաշարերով զարդ: Կնոջ ուսերն ու թիկունքը ծածկող թիկնոցը եզրագծված է ջուրը և հացահատիկը խորհրդանշող ակոսներով և հատիկաձև զարդանախշերով: Նման արձանիկներն օգտագործվել են ծիսական որոշակի արարողություններում մոգական հմայանքի, նաև նզովքի նպատակով:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ցուցասրահ : Միջին Բրոնզի Դար Ք.ա. XXIII – XV դդ., Ուշ Բրոնզի Դար Ք.ա. XV – XI դդ.
Ժամանակաշրջան : Ուշ բրոնզ – վաղ երկաթի դար (Քա. XIV-XIII դդ.)
Տարածաշրջան : Արմավիր (Մեծամոր)
Նյութ : Կավ
Ինվենտար # : 2233-84