Արևմտահայաց նիստին դիմահայաց պատկերված է Աստվածամայրը մանկան հետ՝ Օդիգիտրիայի պատկերագրական սկզբունքով: Գլխի քողը, ծալքերով շրջանակելով դեմքը, իջնում և ծածկում է իրանը: Ծածկոցի տակից հանած աջ ձեռքը դրված է մանկան ծնկին: Մանուկ Հիսուսը նստած է մոր գոգին. գանգրահեր է, խոշոր, նշաձև աչքերով, աջը պարզած է օրհնանքի դիրքով, ձախում` Ավետարանն է:
Խոյակը հատվածքում քառանկյունաձև է, կենտրոնում ունի փորվածք, որի մեջ դրվել է հուշասյան վրա կանգնեցվող թևավոր խաչը:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ցուցասրահ : Հայաստանը IV – IX դդ.
Ժամանակաշրջան : Միջնադար (V-VI դդ.)
Տարածաշրջան : Արարատ (Դվին)
Նյութ : Քար
Ինվենտար # : 2604-3