Մահիկաձև է` ծայրերին ոճավորված թռչունների պատկերներով: Թռչունների միջև` զարդի կենտրոնում, երեք կենաց ծառերի սխեմատիկ պատկերներ են` վերից և վարից շրջանակված եռանկյունիներից կազմված նեղ եզրազարդով: Կրծքազարդի ստորին եզրին` մեկընդմեջ լոտոսի և կոկոնի ծաղկեգոտի է: Ծառերի պատկերման նախատիպերը գալիս են ուրարտական արվեստից և զուգահեռներ ունեն Պերսեպոլիսի բարձրաքանդակներում: Զարդը ոսկերչական արվեստի հիանալի նմուշ է:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ժամանակաշրջան : Վաղ հայկական
Դարաշրջան ։Ք․ա․ 6-5-րդ դար
Տարածաշրջան : Արմավիր
Նյութ : ոսկի
Ինվենտար # : 2287/32