Քառանկյունի հարթակի վրա դրված է երկանիվ մարտակառք` լծված դինամիկ ընթացքի մեջ գտնվող զույգ ձիերով: Ձիերը բարակիրան են, ունեն երկարուկ դունչ, բարձր բաշեր, երկար պոչ: Կառքի անիվները ճաղավոր են, թափքը` թեթև: Թափքի վրա կանգնած են երկարավիզ, տափակ դեմքերով երկու ֆիգուրա` զինված դաշույնով: Նրանցից մեկը կրում է կատարաձև վերնամասով սաղավարտ: Արձանախումբը` հարթակով դրված է խարսխաձև հիմքով պատվանդանի վրա: Հարթակը սնամեջ է, եզրակողերը հարդարված են եռանկյունաձև բացվածքներով: Ներսում պահպանվել են բրոնզե զրնգացող գնդիկներ: Ծառայել է իբրև շտանդարտ և չարխափան պահպանակ` ամրացվելով կառքի կամ պատգարակի առաջամասին: Ձուլածո։
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ժամանակաշրջան : Ուշ բրոնզի դար
Դարաշրջան ։ Ք․ա․ 15-14-րդ դար
Տարածաշրջան : Լոռի բերդ
Նյութ : բրոնզ
Ինվենտար # : 2728/12