Շրջանաձև վահան է, կենտրոնում կոնաձև: Մակերեսին համակենտրոն երեք զարդագոտիների վրա դրվագված են առյուծների և ցուլերի պատկերներ: Վահանի հակառակ կողմից գամված են բռնակներ: Վահանի եզրին մեկ տող սեպագիր արձանագրություն է, այն մասամբ վնասված է: Արձանագրությունը հետևյալն է` «Խալդի աստծուն տիրոջն այս վահանը Ռուսան` Սարդուրիի որդին նվիրեց: Խալդյան մեծությամբ Ռուսան` Սարդուրիի որդին, արքա է հզոր, արքա մեծ, արքա Բիաինիլի երկրի, տերն է Տուշպա քաղաքի»:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ժամանակաշրջան : Երկաթի դար
Դարաշրջան ։Ք․ա․ 735-714 թթ․
Տարածաշրջան : Կարմիր բլուր
Նյութ : բրոնզ
Ինվենտար # : 2303/10