Բաց կանաչավուն հիմնագույնի վրա ասեղնագործված են դրվագներ Հիսուսի կյանքից` Ավետում, Մկրտություն և Մոգերի երկրպագություն: Տեսարանները իրարից բաժանված են սյուներով, որոնց խոյակները զարդարված են թևավոր հրեշտակների գլուխներով:
Վարագույրը եզերված է զմյուռնիացիների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցուն (1715-1725) ընծայաբերման մասին թվակիր արձագրությամբ:
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ժամանակաշրջան : Նոր շրջան (1723 թ.)
Տարածաշրջան : Գաղթավայրեր (Զմյուռնիա)
Նյութ : Մետաքս
Ինվենտար # : 1726