ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վարագույր սբ. Սեղանի

Բաց կանաչավուն հիմնագույնի վրա ասեղնագործված են դրվագներ  Հիսուսի կյանքից` Ավետում, Մկրտություն և Մոգերի երկրպագություն: Տեսարանները իրարից բաժանված են սյուներով, որոնց խոյակները զարդարված են թևավոր հրեշտակների գլուխներով:
Վարագույրը եզերված է զմյուռնիացիների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա  Համադանցուն (1715-1725) ընծայաբերման մասին թվակիր արձագրությամբ:

Հավաքածու : Ազգագրական հավաքածու

Ժամանակաշրջան : Նոր շրջան (1723 թ.)

Տարածաշրջան : Գաղթավայրեր (Զմյուռնիա)

Նյութ : Մետաքս

Ինվենտար # : 1726