ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վարագույր սբ Սեղանի

Եկեղեցու բեմասեղանի ասեղնագործ վարագույրի կենտրոնում ծաղկազարդերով շրջապատված եռագմբեթ խորանի մեջ  կանգնած է Սբ կույս Հռիփսիմեն` գլխին թագ և լուսապսակ: Ձեռքերը մեկնած են աղոթքի ժեստով: Գլխի շուրջ մակագրություն է. «ՍԲ ԿՈՅՍՆ ՀՌԻՓՍԻՄԷ  ԼԷ (37) ընկերօքն»: Նրանից աջ և ձախ քրիստոնյա 37 վկայուհիներն են, որոնք նահատակվեցին հավատի համար: Կույսերը լուսապսակով են,   կիսադարձված դեպի Սբ Հռիփսինեն, ձեռքերը աղոթողի դիրքով: Հագին կրում են, ինչպես Հռիփսիմեն, միանման հագուստներ:
Վարագույրը ունի թվակիր արձանագրություն՝ Ամենայն Հայոց Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսին ընծայաբերման մասին:

Հավաքածու : Ազգագրական հավաքածու

Ժամանակաշրջան : Նոր շրջան (1653 թ.)

Տարածաշրջան : Արմավիր (Սբ Հռիփսիմեի վանք)

Նյութ : Մետաքս

Ինվենտար # : 1728