ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վզնոց

Կենտրոնում անկանոն օվալի ձև ունեցող կարմրա-շագանակագույն ագաթե կուլոն է (7 x 5 սմ), որը կենտրոնում ունի երկայնական միջանցիկ անցք՝ թելի վրա հագնելու համար: Զարդի երկու կողմերին շարված են սարդիոնե երկկոնաձև ուլունքներ, ապա սիմետրիկ հաջորդականությամբ տարբեր ձևեր ունեցող ոսկյա և սարդիոնե ուլունքահատեր: Կրծքազարդն ավարտվում է սնամեջ երկկոնաձև ոսկե մանր ուլունքների 4-ական շարքերով: Պատրաստման տեխնիկայով առանձնապես ուշագրավ են զարդի մաս կազմող գլանաձև երկու սնամեջ խոշոր ուլունքները, որոնք դրոշմադրվագված են խոշոր հատիկազարդով և ուլունքների բաժանարարներով: Կրծքազարդի ուլունքաշարի մեջ իրենց տիպով եզակի են ուլունքների երկու բաժանարարները: Դրանք երկշերտ, ոլորազարդով եզրագծված քառակուսիներ են, որոնց մակերեսին շարքերով կանգնած են բրգաձև «վազող պարույրներ»: Դրանց կենտրոնում` խորն ակնաբնի մեջ ագուցված է վարդագույն սերդոլիկե ակ: Քառակուսիների հակառակ կողմում 4 շարքերով զոդված են 12 խողովակներ, որոնց միջով անցնում են կրծքազարդի մաս կազմող ուլունքաշարի թելերը:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Ժամանակաշրջան : Միջին բրոնզի դար

Դարաշրջան ։ Ք․ա․ 22-21-րդ դար

Տարածաշրջան : Քարաշամբ

Նյութ : ոսկի, սերդոլիկ

Ինվենտար # : 2867/4