ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վիշապի պատկերով կարպետ

Արցախի Դիզակի գավառում՝ Տողում, Հադրութում, Խցաբերդում և այլ բնակավայրերում մինչև 20դ․ սկիզբ գործել են վիշապի պատկերով մեծ կարպետներ: Օձակերպ վիշապի հնագույն կերպարը հայտնի է թերևս Հայաստանի ժայռափորագիր պատկերներում տեղ գտած տեսարաններից: Սա մեծ մարմնով օձակերպ վիշապի պատկեր է, որը հարձակվում է արևի, կայծակի կերպավորմամբ մարդակերպ ու կենդանակերպ էակի վրա: Վիշապօձի պատկերները բազմաթիվ են Հայաստանի ժայռափորագիր արվեստում, բրոնզեդարյան տարբեր առարկաների` խեցեղենի, գոտիների, կնիքների և այլնի վրա: Վիշապօձի կերպարը գեղարվեստական նոր ձևեր է ձեռք բերում հայ միջնադարյան զարդարվեստում` ճարտարապետական կոթողների, մանրանկարների, որմնանկարների, կրոնա-ծիսական առարկաների, գորգերի և այլնի վրա: Դարերի խորքից են գալիս վիշապօձի մասին ավանդազրույցներն ու վիպական պատմությունները, ժողովրդական հեքիաթներն ու հանելուկները:

Հավաքածու : Ազգագրական հավաքածու

Ժամանակաշրջան : Նոր շրջան

Դարաշրջան ։ 19-րդ դարի երկրորդ կես

Տարածաշրջան : Հադրութ

Նյութ : բուրդ

Ինվենտար # : 11178