ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԽՈՒՅՐ

17-18-րդ դարերով թվագրվող խույրերն ունեն կանոնիկ պատկերագրություն: Դրանց ճակատային մասին (դիմերեսին) պատկերված են կենաց ծառ կամ ծաղիկ, դրանից վերև՝ հարություն առնող կամ համբարձվող Հիսուսը, նրանից վերև՝ եռանկյունաձև զարդ՝ Հայր Աստծո կամ Սբ. Հոգու պատկերով, դարձերեսին նույն կանոնիկ դասավորությամբ պատկերված է Կենաց ծառ, վերևում Աստվածամայրը, Հայր Աստծո եռանկյունին, իսկ ամենավերևում՝ փոքրիկ խաչեր:

Հավաքածու : Ազգագրական հավաքածու

Տարեթիվ ։ 1787 թ․

Տարածաշրջան : Նոր Ջուղա

Նյութ : Մետաքս, մետաղաթել, մարգարիտ

Ինվենտար # : 1958