Իրանը փորագրազարդված է հասկաձև գոտիների մեջ առնված կենաց ծառերի պատկերներով: Պարանոցը կարճ է, բերանամասը նավակաձև` կտուցանման ծորանով: Ապակին անգույն է, կիսաթափանց, հաստ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 9-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2158-261

Բաց դեղնավուն թափանցիկ ապակուց պատրաստված այս անոթը կոնաձև հատակամասով է, զամբյուղաձև, լայնաբերան։ Հավասարակշռությունն ապահովում են երեք ոտիկները, որոնց վրա կանգնում է անոթը: Մակերեսը զարդարված է վերադիր ապակելարի ընդհատվող զիգզագներով և իրանը բոլորող գոտիներով: Անոթն ունի բռնակ, որը շրթ [...]

Հուշասյան վրա կանգնեցվող խոյակ է` երեք քանդակազարդ նիստերով: Հյուսիսահայաց նիստին կենաց ծառ խորհրդանշող ոճավորված հիմքից վեր է բարձրանում շրջանի մեջ առնված հավասարաթև խաչը, որից վեր պատկերված է աշտանակ՝ ծայրերում երկճյուղ բոցավառվող կերոններով: Արևմտահայաց նիստին պատկերված է շնագլուխ մար [...]

Քանդակը տափակ է, սրածայր գլխով, ուղղանկյունաձև մարմնով: Ունի ընդգծված, երկար քիթ, խոռոչավոր, արտահայտիչ աչքեր: Ձեռքերով բռնել է գործիք: Այն հավանաբար խորհրդանշել է դարբնության աստվածությանը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 8-7-րդ դդ. Տարածաշրջան : Արգիշթիխինիլի Նյութ : [...]

Մարդու դիմաքանդակ է` պատրաստված կարմրավուն տու‎ֆից: Դեմքը կլորավուն է, քիթը` երկար: Թավ հոնքերի տակ փորագրված են օղակաձև, խորը փոսիկներով աչքերը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 10-9-րդ դդ․ Տարածաշրջան : Գոգավան Նյութ : Տուֆ Ինվենտար # : 2853

Գլուխը հարդարված է դեպի ետ սանրված մազերի հյուսքերով: Ճակատը լայն է: Հաստ հոնքերի աղեղների տակ աչքերը նշված են ոչ խորը խոռոչներով: Քիթը երկար է, լայն, բերանը փոքր ակոս է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Քա. 1-ին հազ. սկիզբ Տարածաշրջան : Հարժիս Նյութ : Բազալտ Ինվենտար # : 263 [...]

17-18-րդ դարերով թվագրվող խույրերն ունեն կանոնիկ պատկերագրություն: Դրանց ճակատային մասին (դիմերեսին) պատկերված են կենաց ծառ կամ ծաղիկ, դրանից վերև՝ հարություն առնող կամ համբարձվող Հիսուսը, նրանից վերև՝ եռանկյունաձև զարդ՝ Հայր Աստծո կամ Սբ. Հոգու պատկերով, դարձերեսին նույն կանոնիկ դասավոր [...]

Խույրը կես մետր բարձրությամբ շքեղ գլխանոցն է, որը կրում են միայն եպիսկոպոսներն ու կաթողիկոսները՝ եկեղեցական հանդիսավոր արարողությունների ժամանակ: Խույրն ասոցացվում է մարդու գլխի հետ, որը «համարել են հոգու կենտրոն։ Հավաքածու : Ազգագրական հավաքածու Տարեթիվ ։ 1724 թ. Տարածաշրջան : Թոքատ Նյո [...]

Ավետարանի կազմն արծաթյա երկու թիթեղներից է, որոնք ընդելուզված զարդեր ունեն: Առաջին երեսին պատկերված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին: Երկրորդ երեսին խաչված Քրիստոսն է: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Տարեթիվ ։ 1662 թ․ Տարածաշրջան : Արևմտյան Հայաստան, Վանա լիճ, Կտուց կղզի Նյութ : Արծա [...]

Վակասը բաղկացած է հինգ հավասար մասիից: Կենտրոնում ավետման տեսարանն է, երկու կողմերում պատկերված են ավետարանիչները՝ իրենց խորհրդանիշերով: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Տարեթիվ ։ 1785 թ․ Տարածաշրջան : Հայաստան, Տաթևի վանք Նյութ : Արծաթ, ոսկեջուր Ինվենտար # : 6810