Ուղիղ բարձրացող եզրակողերով և օղակաձև ցածր ոտքով, կանաչ ջնարակապատ անոթ: Թասի մակերեսին ալիքազարդերով հարդարված տերևաձև և եռանկյունաձև ոճավորված զարդաձևեր են: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 1981-4
Պարանոցը կարճ է, լայնաբերան, շուրթը կլոր, դեպի դուրս ծալված: Կճուճի ուսերին տեղադրված են երեքական իսկական և կեղծ ունկեր, որոնք զարդարված են կիսագնդաձև վերադիր ելուստների խիտ շարքերով: Անոթի մակերեսը` ներսից և դրսից, պատած է կանաչ ջնարակով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12- [...]
Կարմրափայլ, նրբախեցի անոթ: Գնդաձև իրանը բոլորված է անփայլ, ուղղահայաց ակոսների շարքով: Պարանոցը կարճ է, գծազարդ, շուրթը` կլոր: Նստուկը հարթ է, եզրագիծը ընդգծված: Կանթը զարդարված է ֆալլատիպ ելուստով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ [...]
Կնոջ դեմքով թևավոր առյուծի հարթաքանդակ է: Երկբնույթ ֆանտաստիկ կենդանին հանդարտ նստած է` առաջ մեկնած ոտքերով: Երկար մազերը խոպոպներով իջնում են ուսերին: Գլխին կրում է բարձր թագ, կրծքի վրա՝ եռանկյունաձև զարդ: Առյուծի մեջքին ծալված պոչի ծայրն ավարտվում է շուշանածաղկով: Հարթաքանդակի ամբողջ մ [...]
Հիմնական ծավալը չորս ճակատներում ավարտվում է բազիլիկ կառույցներին հատուկ ուրվագծով՝ կազմելով խաչաձև տանիք: Մանրակերտը հավանաբար ծառայել է որպես նախակերպար եկեղեցու ծավալային հորինվածքի և կառուցողական խնդիրների լուծման համար: Ճարտարապետական և քանդակագործական նմանատիպ հուշարձանների վաղագու [...]
Իրանը փորագրազարդված է հասկաձև գոտիների մեջ առնված կենաց ծառերի պատկերներով: Պարանոցը կարճ է, բերանամասը նավակաձև` կտուցանման ծորանով: Ապակին անգույն է, կիսաթափանց, հաստ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 9-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2158-261
Բաց դեղնավուն թափանցիկ ապակուց պատրաստված այս անոթը կոնաձև հատակամասով է, զամբյուղաձև, լայնաբերան։ Հավասարակշռությունն ապահովում են երեք ոտիկները, որոնց վրա կանգնում է անոթը: Մակերեսը զարդարված է վերադիր ապակելարի ընդհատվող զիգզագներով և իրանը բոլորող գոտիներով: Անոթն ունի բռնակ, որը շրթ [...]
Հուշասյան վրա կանգնեցվող խոյակ է` երեք քանդակազարդ նիստերով: Հյուսիսահայաց նիստին կենաց ծառ խորհրդանշող ոճավորված հիմքից վեր է բարձրանում շրջանի մեջ առնված հավասարաթև խաչը, որից վեր պատկերված է աշտանակ՝ ծայրերում երկճյուղ բոցավառվող կերոններով: Արևմտահայաց նիստին պատկերված է շնագլուխ մար [...]
Քանդակը տափակ է, սրածայր գլխով, ուղղանկյունաձև մարմնով: Ունի ընդգծված, երկար քիթ, խոռոչավոր, արտահայտիչ աչքեր: Ձեռքերով բռնել է գործիք: Այն հավանաբար խորհրդանշել է դարբնության աստվածությանը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 8-7-րդ դդ. Տարածաշրջան : Արգիշթիխինիլի Նյութ : [...]
Մարդու դիմաքանդակ է` պատրաստված կարմրավուն տուֆից: Դեմքը կլորավուն է, քիթը` երկար: Թավ հոնքերի տակ փորագրված են օղակաձև, խորը փոսիկներով աչքերը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 10-9-րդ դդ․ Տարածաշրջան : Գոգավան Նյութ : Տուֆ Ինվենտար # : 2853