Գավաթի առջևի մասը պատած է սպիտակավուն անգոբով և հարդարված է շրջանաձև, շախմատաձև և ժապավենաձև նախշերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. VIII-VII դդ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Կավ Ինվենտար # : 2783-190
Երկմետաղ դաշույն է։ Շեղբը պատրաստված է երկաթից, քայքայված, իսկ կոթառը՝ բրոնզից։ Կոթառն ամբողջական է, վրան առկա են եռանկյունաձև զարդանախշեր։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ․ Տարածաշրջան : Աստղի բլուր Նյութ : Բրոնզ, երկաթ Ինվենտար # : 2428-214
Կրակի պաշտանունքին նվիրված ատրուշանի ծիական տախտակ է: Ուղղանկյունաձև է, թրծած, եռամաս կառուցվածքով: Ճակատային մասը հարդարված է ծեփածո պատկերներով: Կենտրոնում տասնմեկ համակենտրոն կիսաշրջաններից կազմված թմբիկներ են՝ հարդարված գծազարդերով: Դրանցից ցած գալարվող օձի և ելուստաձև ռելյեֆ պատկերն [...]
Հարակից կոշկաձև անոթներ են, սև մակերեսով, լայն աղեղնաձև կանթերով: Իր տեսակի մեջ եզակի գտածոներից է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ. Տարածաշրջան : Դավիթ Բեկ Նյութ : Կավ Ինվենտար # : 2138-1
Գագաթամասը հարթ կտրված է, դեմքը տափակ։ Ճակատին կրում է փորագրազարդ դիադեմա, ականջից զարդ է կախված։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Տուֆ Ինվենտար # : 421
Քառանկյունի հարթակին կանգնած կենդանու ( ձի՞) ոճավորված արձանիկ: Արձանիկը սնամեջ է, մակերեսը պատված կանաչավուն պատինայով, պոչը կոտրված: Պատվանդանի վերին հատվածում առկա է եռանկյունի ծակոտիներով հարդարված տակառաձև հավելված: Պատվանդանի հիմքի ծայրերին պատկերված են ոճավորված թռչնագլուխներ: Հավ [...]
Սայրը ձուլածո բոլորաձև է՝ վերին մասում շրջանաձև միջանցիկ անցքերով: Կոթառի անցքի մեջ պահպանված է գամը: Սակրն ունեցել է նաև ծիսական կիրառություն: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ․ Տարածաշրջան : Արթիկ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2208-82
Անոթի պարանոցը և իրանը նկարազարդված են երկրաչափական, ուղղահայաց իջնող ժապավեններով, հորիզոնական գոտիներով, շախմատաձև, ռոմբաձև և զիզագաձև զարդանախշերով: Գունազարդումն արված է կարմիր հիմնագույնի վրա` սև փայլաներկով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XIX-XVIII դդ. Տարածաշրջա [...]
Սկավառակաձև առարկան պատրաստված է բարակ ոսկյա թիթեղից և զարդարված է վազող պարույրների երկու զարդագոտիներով, որոնք եզրագծվում են հյուսածո գոտիներով: Կենտրոնի անցքը և ներս ծալված կողերը խոսում են այն մասին, որ առարկան հագցված է եղել մեկ այլ առարկայի վրա: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դար [...]
Մերկամարմին տղամարդու արձանիկ է` ընդգծված ֆալլով, կրծքին խաչած ձեռքերով: Արձանիկը վերաբերում է վաղ բրոնզի ուշ փուլին, երբ տնտեսության զարգացումը նպաստեց անասնապահության վերելքին, որի հետևանքով տղամարդու և ռազմիկի դերն առանձնահատուկ նշանակություն ստացավ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դ [...]