Անոթի իրանի վերին մասում առկա են գծազարդ եռանկյունաձև պատկերներից կազմված զարդագոտիներ և ստինքանման ելուստների շարք: Ծիսահմայական նշանակության կավանոթ է, առնչվում է պտղաբերության ծեսի հետ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. III հազ. Տարածաշրջան : Շենգավիթ Նյութ : Կավ Ինվեն [...]

Գլխին կրում է սրագագաթ սաղավարտ։ Դեմքը օվալաձև է, տափակ, քիթը՝ երկար, ուղղանկյունաձև։ Հաստ հոնքաղեղների տակ աչքերը նշված են կլոր փոսիկներով։ Ծոծրակին սաղավարտի փետրափունջ հիծշեցնող ուղղահայաց իջնող ռելյեֆ է։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ․ Տարածաշրջան : Դվին Նյ [...]

Դեմքը օվալաձև է, տափակ, աչքերը կլոր։ Բերանը նշված է ակոսներով։ Գլուխը հարդարված է կոնաձև բարձր սանրվածքով, որի գագաթամասից ճակատի վրա իջնում են մազերի ուղիղ հյուսքերը։ Արձանի պարանոցը զարդարված է լայն մանյակով, որից կախված է մահիկաձև զարդ։ Ականջին կրում է կլոր օղ։ Հավաքածու : Հնագիտական [...]

Քանդակված է միակտոր քարից, գլանաձև է, հիմքում՝ քառանկյուն։ Գմբեթաձև գլխիկի գագաթին փորագրված է պարույրազարդ, եզրակողերին՝ խորը ակոսազարդեր։ Քանդակը բոլորված է զիգզագներով։ Ֆալլաձև քանդակները արական նախասկզբի պաշտամունքի մարմնավորումն են, իսկ դրանց առկայությունը դամբարանային համալիրներում [...]

Իրանի վերին մասում` դրոշմազարդ գոտու մի կեսի վրա պատկերված է հմայական աղերսով թևերը վեր պարզած կին, շուրջը թռչուններ, մյուս կեսին` կենդանի և քայլող թռչունների շարք: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XIV-XIII դդ. Տարածաշրջան : Քարաշամբ Նյութ : Կավ Ինվենտար # : 3060-461

Անոթն ունի գնդաձև իրան, կլոր դուրս ծալված շուրթ, երկու ընդգծված կանթեր: Իրանը հարդարված է ծոփածո խմբաքանդակով, որտեղ պատկերված է մարտակառք` լծված ընթացող զույգ նժույգներով: Անոթն ուշ բրոնզեդարյան խեցեգործության եզակի նմուշներից է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XII-XI [...]

Սափորի վրա պատկերված են ուղղահայաց ալիքավոր գծեր, արև-սվաստիկաներ, թռչուններ, ալիքազարդ ժապավեններով եզրագծված եռանկյունիներ, որոնք խորհրդանշում են երկիրը, լեռնաշղթաները: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք.ա. XIX - XVIII դ. Տարածաշրջան : Արուճ Նյութ : Կավ Ինվենտար # : 2777-1

Բիկոնիկ իրանով, փայլեցված մակերեսով անոթ է` աննշան կարճ պարանոցով, դուրս ծալվող շրթնապսակով, հարթ նստուկով: Իրանի վերին մասը մեկընդմեջ զարդարված է երեք ոճավորված ցլակերպ գլուխներով և անոթի մակերեսից բարձրացող ելուստներով: Նրանցից ցած սափորի իրանը շուրջանակի բոլորված է փորագիր` հորիզոնակա [...]

Երկանիվ կառքի թափքի վրա կանգնած է մարդկային մի ֆիգուրա` թևերը լայն տարածած, ձեռքում` մտրականման մի առարկա: Կառքին լծված են ոճավորված զույգ ձիեր: Նրանց առջևից գնում է մարդկային մեկ այլ ֆիգուրա` ձեռքերը վեր մեկնած, հմայական դյութանքի կամ աղոթքի դիրքով: Վերջինից մի փոքր հեռու` անոթի պարագծո [...]

Պատվանդանի վրա կանգնած երկարոտն եղջերուի սնամեջ քանդակ: Գլուխը փոքր է՝ զարդարված բազմաճյուղ շքեղ եղջյուրներով: Պարանոցը բարձր է` վեր պարզած: Կենդանու կծքամասը և իրանի կողային մասերը զարդարված է սեպաձև բացվածքներով: Պատվանդանը խարսխաձև հիմքով քառանիստ սյուն է: Հավաքածու : Հնագիտական հավաք [...]