Արձանիկի ‎ֆրագմենտ` ծնկաչոք մարդու պատկերով, վարդագույն ներկի հետքերով։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I- II դդ․ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Կավ Ինվենտար # : 53-1980

Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ II- III դդ․ Տարածաշրջան : Գառնի Նյութ : Կավ Ինվենտար # : 1964-135

Սկահակը կիսագնդաձև է` ցածր աստիճանաձև ոտքի վրա: Շրթի տակ կետավոր արամեերեն արձանագրություն է. «Այս թասը պատկանում է Արախսզատին, արծաթի քաշն է 100 դրախմա»: Սկահակի քաշը մոտավորապես համապատասխանում է ատտիկյան կշռային համակարգի 100 դրախմային: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա [...]

Առանձնանում է իր շքեղությամբ։ Թասի դաշտն արտաքուստ բաժանված է ութ հավասար հատվածների, որոնցից առաջին չորսը հարդարված են առևակոսներով, իսկ մյուս չորսը՝ սուր երկարավուն տերևներով, հավանաբար նետաբույսի (sagittaria) և քիչ ոճավորված խաղողի որթերով։ Պատկերը վերևում շրջանակված է կետաշար երկու զ [...]

Սրվակը գլանաձև է, դեպի վեր թեթևակի նեղացող, երկարուկ տեսք ունի։ Կոնաձև հատակը և ցածրադիր վիզն ավարտվում են աստիճանաբար լայնացող պսակով։ Իրանի մակերեսը զուգահեռ ակոսավոր գոտիներով բաժանված է գրեթե երեք հավասար մասերի։ Վերին հատվածը՝ ուսերից սկսած, հարդարված է տերևներից կազմված եղևնաձև, ծա [...]

Անոթի շարժական կանթ է՝ Հիպպոկամպի քանդակով, որը համարվում էր ծովային աստվածությունների փոխադրամիջոցը: Մարմինը պատված է ձկան թեփուկներ հիշեցնող զարդանախշով, որոնք արված են փորագրությամբ: Անոթի իրանին կանթն ամրացվել է հորիզոնական դիրքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ I [...]

Անոթի կանթ է սիրո աստված Էրոսի քանդակով: Կանթը ավարտվում է ականթատերևներով: Բռնակը անոթին ամրացվել է ուղղահայաց դիրքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ I դ․ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Արծաթ Ինվենտար # : 2940-41

Երախը բաց է, աչքերը նշված են կլոր ռելյեֆով, դունչը, ոտնաթաթերը, ճանկերը թմբիկներով: Պոչը երկար է` կախ ընկած: Բաշի և փորատակի մազերն ընդգծված են խոպոպներով, մկանունքը գծազարդով: Ծառայել է իբրև ներդիր և որպես զարդ ամրացվել են ինչ որ առարկայի վրա: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան [...]

Հաստամարմին է, երկարադունչ: Ականջները կարճ են ու ցից: Աչքերը տրված են ռելիեֆ, ակնախոռոչները փոսորակով: Իրանի առաջամասը գոտևորված է սանձափոկերով, կողամասերին ունի մեկական եռանկյունաձև կտրվածքներ: Պատվանդանն ուղղահայաց գծազարդ սյուներ են, որ ավարտվում են եռանկյունի ծակոտիներով հարդարված տա [...]

Կենդանու ոտքերը թեթևակի կքած են: Վեր պարզած փոքր գլուխը պսակված է երկար, կոր եղջյուրներով: Աչքերը կլոր են, պարզորոշ, ականջները ցից, բերանը կիսաբաց է, վարի շրթունքից կախված է կլոր օղ: Բարձր պարանոցին կրում է հասկաձև փորագրազարդ եռաշար մանյակ: Իրանի վրա ունի սեպաձև կտրվածքներ, որոնք եզերվա [...]