Պատրասված է մանուշակագույն ապակուց՝ կաղապարի մեջ փչելու եղանակով: Իրանը հարդարված է երկրաչափական զարդանախշով, ուռուցիկ հորիզոնական գոտիով, և ուղղահայաց ակոսազարդերով: Պարանոցը գլանաձև է` ոչ բարձր, շուրթը կլոր, դուրս ծալված: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I դար Տարածաշրջան : [...]
Սրվակ գնդաձև իրանով, ցածրադիր լայն վզով: Իրանը գնդաձև է, հարդարված բրգաձև ելուստներով: Պարանոցը լայն է, գլանաձև, ոչ բարձր: Շրթնապսակը փռված է, շուրթը` կլոր, հատակը ներճկված է: Ապակին բաց կանաչավուն է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ II-III դդ. Տարածաշրջան : Գառնի Նյութ : Ապա [...]
Պատրաստված է եռափեղկ կաղապարի մեջ փչելու եղանակով: Դիմաքանդակային արվեստի եզակի նմուշ է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ III դար Տարածաշրջան : Մծբին Նյութ : Ապակի Ինվենտար # : 3210
Լայն տարածված ոտքերով, ձեռքերը կողքերին կանթած, հաղթականորեն կանգնած տղամարդու արձանիկ։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I- II դդ․ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Կավ Ինվենտար # : 3095-3
Արձանիկը պատկերում է նստած ծերունու: Ըստ հին հունական դիցաբանության Սիլենը Դիոնիսոսի դաստիարակն էր: Գլխի մազերը խնամքով հարդարված են: Այտուցված դեմքը ծածկված է փարթամ բեղ ու մորուքով: Աջ թևով հենված է իրենից անբաժան գինու տճկորին: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I- II դդ․ Տա [...]
Արձանիկի ֆրագմենտ` ծնկաչոք մարդու պատկերով, վարդագույն ներկի հետքերով։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I- II դդ․ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Կավ Ինվենտար # : 53-1980
Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ II- III դդ․ Տարածաշրջան : Գառնի Նյութ : Կավ Ինվենտար # : 1964-135
Սկահակը կիսագնդաձև է` ցածր աստիճանաձև ոտքի վրա: Շրթի տակ կետավոր արամեերեն արձանագրություն է. «Այս թասը պատկանում է Արախսզատին, արծաթի քաշն է 100 դրախմա»: Սկահակի քաշը մոտավորապես համապատասխանում է ատտիկյան կշռային համակարգի 100 դրախմային: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա [...]
Առանձնանում է իր շքեղությամբ։ Թասի դաշտն արտաքուստ բաժանված է ութ հավասար հատվածների, որոնցից առաջին չորսը հարդարված են առևակոսներով, իսկ մյուս չորսը՝ սուր երկարավուն տերևներով, հավանաբար նետաբույսի (sagittaria) և քիչ ոճավորված խաղողի որթերով։ Պատկերը վերևում շրջանակված է կետաշար երկու զ [...]
Սրվակը գլանաձև է, դեպի վեր թեթևակի նեղացող, երկարուկ տեսք ունի։ Կոնաձև հատակը և ցածրադիր վիզն ավարտվում են աստիճանաբար լայնացող պսակով։ Իրանի մակերեսը զուգահեռ ակոսավոր գոտիներով բաժանված է գրեթե երեք հավասար մասերի։ Վերին հատվածը՝ ուսերից սկսած, հարդարված է տերևներից կազմված եղևնաձև, ծա [...]